Եթե որևէ ուժային կատարի հակասահմանադրական հրաման՝ ներխուժի Վեհարան կամ ձերբակալի Ամենայն Հայոց Կաթողիկոսին, անձամբ կրելու է քրեական պատասխանատվություն          Այս քարտեզում կարմիրով նշված են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները, որոնք 2021թ․ հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի կողմից       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 24-ի համար    

17 սեպ 2020 12:18

Լենինի մարմինն ԱՄՆ տեղափոխելու՝ ամերիկացի նկարչի առաջարկին Զյուգանովն արձագանքել է

ՌԴ Կոմկուսի առաջնրդ Գենադի Զյուգանվն արձագանքել է Լենինի մարմինն ԱՄՆ տեղափոխելու ամերիկացի նկարիչ Դեյվիդ Դատունայի առաջարկին:


Զյուգանովն ամերիկացիներին խորհուրդ է տվել հոգ տանել սեփական արժեքների մասին: «Մենք պահպանում և շարունակելու ենք պահպանել մերը: Դրանք սրբավայրեր են մեզ համար», – ասել է Զյուգանովը:


Քաղաքական գործիչը շեշտել է, որ վերջերս Միացյալ Նահանգներում հաճախակի են դարձել վանդալիզմի դեպքերը հուշարձանների նկատմամբ: Հիշեցրել է Բոստոնում Քրիստափոր Կոլումբոսի հուշարձանի նկատմամբ իրականացված բարբարոսության մասին։


Ավելի վաղ Դեյվիդ Դատունան ցանկություն էր հայտնել գնել Լենինի մարմինը և Վաշինգտոնում կառուցել Մոսկվայում գտնվող դամբարանի կրկնօրինակը: Իր գաղափարը պայմանավորել էր ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակով։ Ըստ նրա` ամերիկյան հասարակությունը վերջին շրջանում շարժվում է դեպի կոմունիզմ և սոցիալիստական ​​գաղափարներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր