Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

17 սեպ 2020 15:37

Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի ողջ անձնակազմը աշխատանքից ազատման դիմում է գրում

«Հաշվի առնելով Առողջապահության Նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ) ՝ Մեծահասակների Քիմիաթերապիայի Կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին։ Կլինիկայի ողջ անձնակազմով գրում ենք աշխատանքից ազատման մեր դիմումները և հոկտեմբերի 1-ից դադարեցնում կլինիկական գործունեությունը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարարության՝ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը ու հրապարակել ակցիային միացած բուժանձնակազմի ցուցակը:


«Կլինիկայի ղեկավար՝ Դավիթ Զոհրաբյան


Բաժանմունքի վարիչ՝ Լիանա Սաֆարյան


Բժիշկ Ուռուցքաբան՝ Սամվել Բարդախչյան


Բժիշկ Ուռուցքաբան՝ Ջեմմա Առաքելյան


Ավագ բուժքույր՝ Լիլիթ Թունյան


Բուժքույր՝ Անգին Մանուկյան


Բուժքույր՝ Էսթեր Նազարեթյան


Բուժքույր՝ Գոհար Արշակյան


Բուժքույր՝ Ասյա Գալստյան


Բուժքույր՝ Անահիտ Հովհաննիսյան


Քույր-տնտեսուհի՝ Թերեզա Ղազարյան


Մայրապետ՝ Ռուզաննա Մկրտչյան


Մայրապետ՝ Անահիտ Ավագյան»։


Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի աշխատակիցները բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով վերանայել պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագրի գործողության ժամկետը չերկարաձգելու որոշումը, ապա նշել, որ հակառակ դեպքում դադարեցնելու են կլինիկական գործունեությունը:


Հոկտեմբերի մեկից Հայաստանը չի ունենա Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների մասնագետներ․ նրանք ազատման դիմումներ են գրել


«Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ամբողջ աշխատակազմը՝ բժիշկները, բուժքույրերը, հոգեբանները, մանկավարժները, մայրապետները, բոլորն ամբողջությամբ ազատման դիմում են ներկայացրել հոկտեմբերի մեկից և հոկտեմբերի մեկից աշխատանքի դուրս չեն գալու և դեռևս պետական արձագանք չկա այս ամենին և հույս ունեմ այդ լռությունը երկար չի տեւի,- այս մասին ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ եթերում ասաց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը:
Բանն այն է, որ հեղափոխությունից հետո բժիշկ Սամվել Դանիելյանը հրավիրվեց ղեկավարելու արյունաբերական կենտրոնը, ով ստիպված էր նախորդ ռեժիմի ժամանակ որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:
«Նրա նշանակումը թույլ տվեց միավորել ամբողջ ոլորտը և ահռելի արդյունքներ գրանցվեցին: Նախարարությունը, առանց որեւէ բան ասելու, ծանուցում է ուղարկում, որ նրա աշխատանքային պայմանագիրը լուծվում է»,- ասաց նա և նշեց, որ դա հասկանալի է այնքանով, որ իրենց մոտիվները որևէ աղերս չունեն պետության, հասարակության բարօրության հետ:


Ինչ վերաբերում է նախարարության պարզաբանմանը, որ լրանում է Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, և տարիքից ելնելով չի կարող մասնակցել մրցույթի, Գեւորգ Թամամյանն ասաց, որ իրենց կենտրոնը ՓԲԸ է եւ ՊՈԱԿ-ների մասին օրենքը նրանց վրա չի տարածվում, այսինքն՝ օրենքի նման պահանջ չկա:


«Նախարարությանն անհրաժեշտ չեն մարդիկ, ովքեր ունեն անձնական կարծիք, հեղինակություն, ունեն իրենց տեսլականը և գլուխները կախ չեն ծափահարելու իրենց»,-ասաց նա։


Գևորգ Թամամյանը նաեև տեղեկացրեց, որ բուժվող երեխաների ծնողները երեկ Կառավարություն էին գնացել՝ իրենց բողոքն արտահայտելու, եև չնայած դրան կոչ արեց ծնողներին զբաղվել երեխաներով եւ փորձել զերծ մնալ այս ամենից:


« Երեւի, պետությունը դրսից մասնագետներ կբերի, հուսով եմ, որ պետությունն ունի այդ որոշումը։ Դուք դեռ սաբոտաժը չեք տեսել ինչ է, մտածեք, որ հոկտեմբերի 1-ից այլեւս Հայաստանը չի ունենա այս մասնագետներին: Սա շարունակվելու է, սա դեռ սկիզբն է»,- ասաց երկու շաբաթում թող պետությունը մտածի որտեղից է աշխատակազմը գտնելու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր