Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 սեպ 2020 12:16

Ո՞րն է մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարի ազատման դիմում գրելու պատճառը

Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուզում են տեղեկացնել, որ քիչ առաջ ներկայացրել եմ ազատման դիմում Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնից եւ Արյունաբանական կենտրոնում որպես մանկական ուռուցքաբան-արյունաբան հետագա աշխատանքից:
Որոշմանս պատճառ է հանդիսացել այն, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է սույն թվականի հոկտեմբերի 1-ից լուծել բժիշկ Սամվել Դանիելյանի պայմանագիրը որպես պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն: Հպարտ եմ եւ երջանիկ, որ ինձ կարող եմ համարել բժիշկ Դանիելյանի աշակերտը, ում օրինակով տարիներ առաջ ընտրեցի մանկական ուռուցքաբան-արյունաբանի մասնագիտությունը:
Երբ 2018թ-ին բժիշկ Դանիելյանը հետ վերադարձավ Հայաստան եւ նշանակվեց Արյունաբանական կենտրոնի տնօրեն, համարել եւ համարում եմ այդ նշանակումը հեղափոխության լավագույն ձեռքբերումներից մեկը, ինչը նաեւ թույլ տվեց համախմբել եւ միավորել ամբողջ ոլորտը:
Վերջին երկու տարիների ընթացքում ահռելի աշխատանք կատարվեց արյունաբանության եւ մանկական ուռուցքաբանության բնագավառում եւ համոզված կարող եմ ասել, որ այդ զարգացումն այլեւս անշրջելի է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք նպաստեցին եւ մաս կազմեցին այս զարգացմանը, իսկ Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ամբողջ թիմին կխնդրեմ նույն կերպ շարունակեն այն բոլոր զարգացման ծրագրերը, որոնք նպաստելու են եւս մեկ երեխայի առողջացման:
Հարգանքով՝ Գեւորգ Թամամյան»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր