Նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ          Տեսանյութ.Ամերիկայի Միացյալ Նահանգների Օկլահոմա նահանգում տորնադո է եղել       «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում մաhացած է հայտնաբերվել 35-ամյա տղամարդ    

17 սեպ 2020 17:00

Ադրբեջանա-իրանական սահմանին հրաձգություն է տեղի ունեցել, սպանված կա

Ադրբեջանա-իրանական սահմանին տեղի է ունեցել հերթական հրաձգությունը, սպանված կա։

Պետական սահմանապահ ծառայությանը վկայակոչելով՝ ԱՊԱ-ն հայտնում է, որ սահմանապահները նկատել են երկու սահմանախախտների։ Կանգնելու հրամանին չենթարկված սահմանախախտների վրա սահմանապահների արձակած կրակոցների հետեւանքով մաքսանենգներից մեկը սպանվել է, մյուսին հաջողվել է թաքնվել։ Տեղազննման ժամանակ հայտնաբերվել է երկու պայուսակներով մոտ 15 կգ թմրանյութ, ինչպես նաեւ հրացան։

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ձերբակալվել է Բեյլագանի շրջանի բնակիչ Մամեդով Ադիշ Ջավադօղլուն (1975 թվականի ծնված), նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է ոգելիցով 10 շիշ։ Ա․ Մամեդովը պետք է հանդիպեր մաքսանենգներին, որ նրանցից վերցներ թմրանյութը։ Միջադեպի մասին տեղեկացվել է իրանական սահմանապահ ներկայացուցչությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր