Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

19 սեպ 2020 13:00

Ո՞ր մի թուրքացած հայի ձեռքն է գնացել Մեծամորում կոտրել Քրիստոսի արձանի գլուխը

Սեպտեմբերի 17-ին, անհայտ անձը կամ անձինք՝ եթե կարելի է անձ կամ անձինք համարել, սրբապղծություն և վանդալիզմ են իրականացրել Արմավիրի մարզում: Ինչպես Մեծամոր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքը կամ տականքները կոտրել են Հայաստանում տեղադրված միակ՝ Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը, որը տեղադրված է Մեծամոր քաղաքի Սուրբ Ղազար եկեղեցու տարածքում:
Չգիտես՝ ո՞ր մի թուրքացած հայի ձեռքն է գնացել նման սրբապղծության ու հիմա ոստիկանությունը պետք է օպերատիվորեն բացահայտի տեղի ունեցած վանդալիզմը և կատարողին կամ կատարողներին ենթարկեն քրեական պատասխանատվության, իսկ դատարանն էլ խստագույն պատժի արժանացնի: Հիսուս Քրիստոսի արձանի նախկին տեսքը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր