Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

19 սեպ 2020 14:50

Տեսանյութ.Խոցելով թիրախը. հայկական հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ է

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը գործողության մեջ։


Զարգացած ռազմարդյունաբերությունը անկախ Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության կարևոր բաղադրիչներից է»,–Facebook սոցցանցում հրապարակած տեսանյութին կից գրել է նախարարը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է հայկական հարվածային ԱԹՍ-ն ճշգրիտ հարվածով խոցում թիրախը։


Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին։


Դրանից հետո`  օգոստոսին, Հակոբ Արշակյանը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տավուշյան մարտական գործողություններից հետո հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր