ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. ՌԴ ԱԳՆ          Այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ       Ես չեմ վախենում Թրամփի վարչակազմից, ես քարոզում եմ Ավետարանը և կշարունակեմ բարձրաձայն խոսել պատերազմի դեմ    

01 օգոս 2020 11:36

Տեսանյութ.«Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ»

Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ները գործարկվել են։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը` կից հրապարակելով անօդաչու թռչող սարքի գործողության տեսանյութը։


«Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ»,–տեսանյութին կից գրել է նա։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է հայկական արտադրության ԱԹՍ–ն իրականացնում իր առջև դրած առաջադրանքը` փնտրելով և գտնելով թիրախը։


Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվել էին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցել:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր