Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը    

22 սեպ 2020 14:04

Մի քանի րոպե հետո ոտնատակ կարվեն, եթե փաստաթուղթ հայտնվի, որում կլինի մեզ համար անբարենպաստ լուծում,եւ իշխանությունները դրան կգնան

Հայաստանում չկա եւ չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կգնա ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հայկական կողմի համար անբարենպաստ լուծման։ Այս մասին սեպտեմբերի 22-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում Ղարաբաղի հարցը քաղաքական առումով մշտապես եղել է քննարկումների եւ մանիպուլյացիաների թեմա։

Պատգամավորը միաժամանակ Ադրբեջանին եւ Թուրքիային մեղադրեց տարածաշրջանում ռազմական լարվածություն ստեղծելու փորձի մեջ։ Մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները սադրիչ են, հատկապես այն հատվածի առումով, որ Հայաստանը պատերազմի է պատրաստվում։ «Նրանք չեն կարող այնպիսի աղբյուր լինել, որին կարելի է վստահել, եւ դրանից եզրահանգումներ կատարելու հարկ չկա։ Եթե լինեն կոնկրետ բանակցություններ եւ փաստաթուղթ հայտնվի, որում տեղ կգտնի մեզ համար անբարենպաստ լուծում, եւ իշխանությունները դրան կգնան, ապա մի քանի րոպե հետո ոտնատակ կարվեն»,- շեշտեց Մարուքյանը։

Մնացյալ ամեն ինչը, ինչպես նշեց խորհրդարանականը, սոսկ խոսակցություններ եւ քննարկումներ են, իսկ բուն բանակցությունները պետք է շարունակվեն, քանի որ կողմերը դեռեւս շատ հեռու են լուծում գտնելուց, որը հայկական կողմի համար ընդունելի կլիներ։ Հետեւաբար բանակցությունները վաղ թե ուշ վերսկսվելու են միջազգային հանրության կոչերի պատճառով, քանի որ բանակցություններին այլընտրանքը պատերազմն է։ «Բանակցությունները շարունակվելու են։ Գլխավորն այն է, որ հուլիսյան մարտերից հետո մենք կարողացել ենք մեր դիրքերն ամրապնդել։ Այն, ինչը պետք է արվեր ապրիլյան պատերազմից հետո, բայց մինչ օրս չէր արվել, այսօր կարելի է վերադարձնել օրակարգ»,- նշեց ԼՀԿ ղեկավարը՝ իհարկե, չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարությունը «փաստացի խախտել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը»։ Ադրբեջանի նախագահը բացասական էր գնահատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակը՝ ասելով, որ դրանք փաստացի դադարեցված են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր