ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

23 սեպ 2020 13:16

ՀՀ ավիացիոն իշխանությունների բացարձակ անգործության պատճառով «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է «գիշատիչ» գներ

Վերջին 2-3 օրերի ընթացքում ակնհայտ դարձավ, որ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է գիշատիչ գներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։


«ՖԲ օգտատերերը կցել էին ֆոտոներ, մի ուղղությամբ մինչև 357.000 ՀՀ դրամ արժողությամբ...


Տեղեկացնում եմ, որ դա տեղի է ունենում ՀՀ ավիացիոն իշխանությունների բացարձակ անգործության պատճառով:


Տեղեկացնեմ նաև, որ միջազգային կարգավորումները նախատեսում են այսպիսի իրավիճակ մեծ ընկերությունների կողմից ամբողջ շուկան կամ նրա մի սեգմենտը մոնոպոլիզացնելուն ուղղված քայլերի դեպքում: Եվ առաջարկում են համապատասխան գործառույթներ` երկրի տնտեսական շահը և ուղևորների ազատ տեղաշաժի իրավունքը պահպանելու»,- գրել է նա և կցել ICAO doc. 9626-ի 4.3 գլխից մի հատված, որը կոչվում է «Գիշատիչ գներ»։


«Ավելացնեմ, որ գները գիշատիչ լինում են ոչ միայն իրենց թանկությամբ, այլ նաև էժանությամբ: Վերջինս օտագործվում է մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար: Բայց դրանից որևէ երկրի`օդային տեղափոխումների տարիֆների կարգավորման իրավունքները և սեփական շուկան կարգավորելու պարտականությունները չեն նվազում:


Այսպիսի դեպքերում ՀՀ Ավիացիոն իշխանությունները (եթե նրանք գոյություն ունեն) իրավասու են դուրս վռնդել գիշատիչին և արգելել այդ ընկերության մուտքն ինքնիշխան պետության տարածք: Ինչպես դա արեց հարևան Վրաստանը:


Իրենց անելիքն ունեն նաև ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Բայց գլխավոր գործողն այստեղ պետք է լինի ՔԱԿ-ը»,- գրել է Ճաղարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր