Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

24 սեպ 2020 11:38

Կորոնավիրուսային իրավիճակը դարձյալ սրվել է. վարչապետն առաջարկում է խստացնել հսկողությունը

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում դարձյալ սրվել է։ Կառավարության այսօրվա նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ վերջին մեկ օրում ՀՀ–ում գրանցվել է 374 նոր դեպք`3913 հետազոտությունից։
Փաշինյանն այս վիճակագրությունը վերագրում է մարդկանց շարժի ավելացման հետ` հավելելով, որ վարչական վերահսկողություը պետք է խստորեն իրականացվի, այդ թվում` տուգանքները։


«ՀՀ կառավարությունն այս առումով խիստ թափանցիկ է։ Մենք որևէ թիվ այս ընթացքում չենք փոխել։ Այն, ինչ գիտենք մենք, գիտեն ՀՀ քաղաքացիները»,– ասաց վարչապետը։


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ ներկա վիճակագրության պայմաններում հիվանդանոցային կարողությունների ավելացման անհրաժեշտություն չի առաջանում։ Նրա խոսքով` 1230 սովորական ու 170 վերակենդանացման մահճակալների 30%-ն այս պահին ազատ են։


«Մոտ 20 բուժհաստատություններից կորոնավիրուսի բուժմամբ այս պահին դրությամբ զբաղվում են 5-ը»,– ասաց նախարարը` հայտնելով, որ անհրաժեշտության դեպքում ամբողջ ռեսուրսը` 2800 սովորական ու 300 վերակենդանացման մահճակալով, դարձյալ կարող է գործի դրվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48251 դեպք, որոնցից 43266-ն առողջացած, 945-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 272 235 թեստավորում:


Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 945–ի։ Ընդհանուր առմամբ, ևս 292 պացիենտ է մահացել, որոնց մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր