Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

24 սեպ 2020 14:10

Կորոնավիրուսային համավարակի տարածման չորս հավանական սցենարներ՝ առաջիկա հինգ տարիների համար

ԱՄՆ Պրինսթոնի համալսարանի մասնագետները պատրաստել են կորոնավիրուսային համավարակի տարածման չորս հավանական սցենարներ՝ առաջիկա հինգ տարիների համար։ Այս մասին հայտնում է Звезда-ն։ Իրենց աշխատանքի ընթացքում ամերիկացի գիտնականները փորձել են հաշվի առնել բոլոր հայտնի փաստերը, որոնք այս պահին կան, կապված կորոնավիրուսային հիվանդության հետ։


Այսպես, առաջին երկու սցենարների համաձայն, մասնագետները ենթադրել են, թե ինչպես կզարգանա համավարակի տարածումը, եթե պատվաստում չլինի։ Ամենից լավատեսական սցենարի համաձայն, բնական իմունիտետը կպահպանվի բավական երկար, ինչի շնորհիվ, վարակման դեպքերը կդառնան ավելի հազվադեպ։ Երկու մյուս սցենարներում հաշվի է առնված պատվաստումը։ Գիտնականները ենթադրել են, որ պատվաստումը միայն մասնակի կապահովի պաշտպանություն, սակայն նույնիսկ այդ դեպքում այն կարեւոր դերակատարություն կունենա հիվանդության վերահսկման գործում։ Միաժամանակ նաեւ՝ շնորհիվ պատվաստման, կնվազեն ծանր հիվանդացության դեպքերը եւ բռնկումները։ Գիտնականները նաեւ կանխատեսել են, որ ապագայի համար կորոնավիրուսի հիվանդացության ընթացքի համար այլեւս կարեւոր չեն լինի տարիքը, խրոնիկ հիվանդությունների առկայությունը եւ այլ պարամետրեր, որոնք այսօր կարեւորվում են։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր