Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց . Փաշինյանը ստիպված նրա սխալներն է խմբագրում.«Իրատես»

«Ախր ո՞նց, էլի, ո՞նց կարող էր այդպես վարվել: Մենք, իհարկե, հարցը տվեցինք վարչապետին, ու բարեբախտաբար պատասխանը եղավ այն, որ Դանիելյանը վերականգնվեց իր աշխատանքում: Մեզ թիմի ներսում հիմա կարող են դավաճան համարել, բայց մենք մեր խղճի առաջ հանգիստ չէինք լինի, որ լռել ենք»,- «Իրատեսի» հետ զրույցում ասացին «Իմ քայլի» պատգամավորներից մի քանիսը:
Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց՝ այս անգամ համավարակի դեմ պայքարում ավանդ ներդրած եւ երախտիքի մեդալներ ստացած բուժաշխատողների ցանկում չներառելով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներին: Պարգեւատրվածների մեծամասնությունը «Մխիթար Հերացի» մեդալ է ստացել, միայն մեկ անձի՝ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտավազ Վրույրի Վանյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է շնորհվել: Իհարկե, փառք ու պատիվ բոլոր բուժաշխատողներին, որ զօրուգիշեր, առանց տրտնջալու եւ կորոնավիրուսից անկախ գլուխները կախ իրենց ծառայությունն են մատուցում բոլորիս, բայց մեդալի արժանացած բուժաշխատողների ցանկում առաջինը Նորքի ինֆեկցիոնի մասնագետները պետք է լինեին, որ համավարակի առաջին իսկ օրվանից պայքարել են յուրաքանչյուր մարդու կյանքի համար: Ինֆեկցիոնի բուժանձնակազմի՝ վարչապետին ուղղված բաց նամակից հետո Փաշինյանը նորից թեւերը փռել է Թորոսյանի վրա ու խմբագրել նրան՝ առողջապահական ոլորտի թվով 100 ներկայացուցիչների, այդ թվում՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի, վարչապետի անվանական շնորհակալագերի արժանանցնելով: Ինչպես միշտ, այնպես էլ հիմա, նախարարը շարունակել ու շարունակելու է իրեն ոչ հաճո անձանց դեմ քեն պահելու քաղաքականությունը: Հետաքրքիր է, օրինակ, ի՞նչ արժանիքի համար է նա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ շնորհել Արտավազ Վանյանին: Կա՞ այդ չափանիշը, հայտնի՞ է՝ ինչով է Վանյանը, որի ղեկավարած կառույցն անգամ մարզերում տիրող համաճարակային իրավիճակի մասին չի կարողանում ճշգրիտ ու համապարփակ տեղեկություններ տրամադրել, առավել մի քանի շաբաթ անընդմեջ ընտանիքի երես չտեսած, հանուն հիվանդի առողջության սեփական կյանքը վտանգած բժշկից: Թե որտեղ է թաքնված շան գլուխը, պարզից էլ պարզ է՝ քանի դեռ նախարար Թորոսյանն առաջնորդվում է սեփական ամբիցիաներով, առողջապահության ոլորտում միշտ էլ նմանօրինակ անտրամաբանական որոշումներ են լինելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում