Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

27 սեպ 2020 13:21

Ադրբեջանական տանկերը հերթով խոցվում են, մարտերը շարունակվում են. Տեսանյութ

Հայկական զինուժը շարունակում է խոցել ադրբեջանական մարտական տեխնիկաները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, որը տեսանյութ է հրապարակել Facebook–ում։
Առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։


ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:


Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:


Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:


Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։ 


Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր