Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

27 սեպ 2020 18:17

Ադրբեջանը կարող է հարձակվել նաև Հայաստանի վրա. Փաշինյանի կոչը միջազգային հանրությանը. Տեսանյութ

Արցախում ծավալված ռազմական գործողությունների մասին իր տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ Ադրբեջանը կարող է ոտնձգություններ կատարել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի սահմանների տարբեր ուղղությունների նկատմամբ:
«Մենք գիտակցում ենք, որ ադրբեջանական բռնապետությունը ռազմական գործողություններ կարող է սկսել նաև ՀՀ սահմանների ուղղությամբ ու դիմել տարբեր սադրանքների` տարածաշրջանում իրավիճակն ամբողջովին ապակայունացնելու համար»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց, որ սա է պատճառը, որ ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն ու ընդհանուր զորահավաք:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում եմ իրավիճակի լրջության վրա: Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետևանքներն ունենալ: Այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից և ձեռք բերել շատ ավելի լայն մասշտաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայունությանը»,- ասաց Փաշինյանը՝ միջազգային հանրությանը կոչ անելով զերծ պահել Թուրքիային միջամտությունից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր