«Ձորակ» խնամքի կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել խոշոր չափի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ          Բրիտանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են Փաշինյանի Եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումները       ՔՊ նախընտրական ցուցակում չի լինի նաև Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը    

28 սեպ 2020 11:35

Այս պահին ունենք մոտ 200վիրավոր. Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը` ուղիղ

Ողջ գիշեր ընթացել են մարտեր` Արցախի ողջ սահմանի երկայնքով, հատկապես` հյուսիսային ու հարավային։ Հայկական կողմին հաջողվել է ունենալ որոշակի դիրքային բարելավումներ։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև հայտնեց, որ հայկակական կողմն այս պահի դրությամբ ունի 200 վիրավոր։

«Վաղ առավոտյան, կիրառելով հրետակնային միջոցներ այդ թվում` ծանր հրանետեր, հակառակորդը վերսկսել է հարձակվողական գործողությունները։ Մեր զինված ուժերն այս պահին վարում են ծանր մարտեր»,–ասաց Հովհաննիսյանը։
«Վիրավորները տեղափոխվել են Երևան։ Բոլորը պատշաճ բուժօգնություն են ստանում հիվանդանոցներում, այդ թվում` քաղաքացիական։ Մեր ամբողջ առողջապահական համակարգը ոտքի է հանված ու հստակ խնդիր է կատարում»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր