Իսրայելի օդանավակայանից ռազմական բեռով օդ են բարձրացել ադրբեջանական Silk Way ինքնաթիռները, իսկ Իսրայելում Հայաստանի դեսպանատունը քնել է

Բայց նույնիսկ դատաստանի օրը՝ երեկ և անցած գիշերվա ընթացքում Իսրայելի հարավային ռազմական օդանավակայանից վայրէջք և ռազմական նշանակության բեռով օդ են բարձրացել ադրբեջանական Silk Way ընկերության ինքնաթիռները, որոնք Արցախի խաղաղ բնակիչների մահվան պատճառն են։
Ընկերներ, ես ամաչում եմ և ցավում կատարվածի համար:
Բայց ես նաև ուզում եմ հարցնել Հայաստանի ԱԳՆ-ին և Իսրայելում Հայաստանի դեսպանին` դուք ինչ-որ կերպ կարձագանքե՞ք այդ փաստին։ Առայժմ այն տպավորությունն է, որ Իսրայելում Հայաստանի դեսպանատունը քնել է հրեական դատաստանի օրվա կապակցությամբ և ոչ մի կերպ չի արձագանքում տեղի ունեցածին»։