Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր          Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 30-ին    

28 սեպ 2020 22:39

Հայաստանն «Իսկանդեր» կկիրառի, եթե Թուրքիան Արցախում F-16 կիրառի․ՌԴ-ում ՀՀ դեսպան

Երևանն «Իսկանդեր» կկիրառի, եթե Թուրքիան սկսի Լեռնային Ղարաբաղում F-16 օդանավեր կիրառել։ Իսկ առայժմ թուրքական անօդաչուները ոչնչացնելու համար ՀՕՊ համակարգերը բավարար են։ 

ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ 

«Ռազմական ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ եթե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխին դամոկլյան սուր կախվի՝ թուրքական F-16-երի տեսքով, բոլոր միջոցները կձեռնարկվեն, այդ թվում՝ «Իսկանդեր»-ները։ Այսինքն՝ Հայաստանի ԶՈՒ-ն ստիպված կլինի օգտագործել իր ամբողջ զինանոցը՝ անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Վարդան Տողանյանը։ Նրա խոսքով՝ առայժմ գործը դրան չի հասել։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր