Այսինքն «Իսկանդերները» չե՞ն գործի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ռուսական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում պատասխանեց Ադրբեջանի զինուժի դեմ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների և ՍՈւ–300 կործանիչների կիրառման հարցին։«Մեզ համար առաջնայինը մեր քաղաքացիների ու մեր երկրի անվտանգության ապահովման հարցն է։ Միաժամանակ մենք նաև իրավիճակն ավելի չբարդացնելու խնդիր ունենք»,– պատասխանելով հարցին` ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ հայկական կողմի գործողություններն ուղղված են տարածաշրջանի խաղաղության ու կայունության հաստատմանը։
«Մեր նպատակն է լուծել այնպիսի հարցեր, որոնք թույլ կտան երկարաժամկետ խաղաղություն ապահովել»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն երեկ հայտարարեց, որ ստիպված է օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ։