Ադրբեջանն իր զինվորներին պատերազմ է ուղարկում թմրեցված վիճակում, դիակների գրպանում ներարկիչներ են հայտնաբերվել

«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմ է ուղարկում թմրեցված վիճակում։ Սա ռազմական հանցագործություն է»,–ասաց նա։
Պողոսյանի խոսքով` Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են տեղում ապրող փոքրամասնությունների ներկայացուցիչները։
«Ադրբեջանական կողմի զոհերի 148-ը լեզգիներ են եղել, մի քանի հարյուր զոհեր կան թալիշների շրջանում։ Սա լուրջ դժգոհություն է առաջացրել նրանց շրջանում»,–ավելացրեց Պողոսյանը։
Նա հայտնեց նաև, որ անցած գիշեր սեպտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգությունից, բայց պատերազմը շարունակվում է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։