Տեսանյութ.Լուսաբացից հետո մարտերը թեժացել են.Հակառակորդը ունի 350-360 զոհ, մոտ 15 տարբեր տեսակի զրահատեխնիկա

«Գիշերվա եւ վաղ առավոտվա որոշակի թեժացած մարտերի ընթացքում ունենք հետեւյալ պատկերը՝ հակառակորդի հարձակողական բոլոր փորձերը՝ անկախ իրենց չափերից, կրել են անհաջողություն։ ՀՀ ԶՈՒ-երը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ Մասնավորապես, նրանց զոհերը 350-360 են, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, 15 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 1 ՍՄԵՐՉ կայան, 6 ԱԹՍ, որից մոտ երեքը՝ կեսգիշերի սահմաններում են խոցվել»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մարտական գործողությունները շարունակվում են, կիրառվում են հիմնականում հրետանի։ Հովհաննիսյանը նշեց, որ րոպեներ առաջ տեղեկություն է ստացել, որ մարտական գործողությունները կարծես սկսել են թեժանալ։