Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

01 հոկ 2020 16:21

Հրետակոծությունից տուժած Իվանյան համայնքում հղի կինը մեկ տարեկան երեխային իր մարմնով փրկել է արկից

Հրետակոծությունից տուժած Իվանյան համայնքի բնակիչը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է՝ երբ ու որտեղ է իր ընտանիքը կրակի տակ հայտվել։
Սեպտեմբերի 27-ին Արցախի Իվանյան բնակավայրի հրետակոծության ընթացքում արկերից մեկը բնակելի տան վրա է ընկել, ծակել տանիքը, առաստաղն ու հատակը։ Այդ պահին սենյակում քնած է եղել հղի կինն ու նրա մեկ տարեկան երեխան։

Արկն ընկել է մահճակալից մի քանի սանտիմետր հեռավորության վրա, բայց չի պայթել։ Կինը երեխային իր մարմնով է փակել՝ փռվելով գետնին։


Իվանյան համայնքի բնակիչ Բորիս Աղաջանյանն ասաց, որ առաջնագծում գտնվող կրտսեր որդու ընտանիքի հետ երկրորդ անգամ են ծնվել։
Սեպտեմբերի 27-ի առավոտյան 7:15–ի կողմերն էր։ Բոլորը քնած էին, հարսս` որդուս ու երեխայի հետ, ես ու կինս։ Հանկարծակի դղրդյուն լսվեց։ Մտանք նրանց սենյակ ու տեսանք՝ հարսս մեկ տարեկան երեխային գրկել ու զարմացած հարցնում է` ի՞նչ եղավ», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրուցում պատմում է Բորիս Աղաջանյանը։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր