Արաբկիրում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին          Երևանում բախվել են «Opel» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած       Իրանը փակել է օդային տարածքը, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով    

01 հոկ 2020 17:00

30 տարի չկարողացան լուծել ղարաբաղյան հարցը, հիմա ինչ են ուզում.Էրդողանը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման կոչեր անելու համար և դա «անթույլատրելի քայլ» է որակել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից կազմված Մինսկի խումբն արդեն 30 տարի չի կարողանում լուծել ղարաբաղյան հարցը: Իսկ այժմ փորձում է տեղի ունեցող բացասական իրադարձությունների ֆոնին դեպի զինադադար տանող ուղի գտնել, ինչն անընդունելի է»,- նշել է Էրդողանը:

Էրդողանի խոսքով՝ նա հարցի շուրջ քննարկումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հետ, սակայն՝ ապարդյուն: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր