Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ԱԳՆ ղեկավարները հայտարարություն են պատրաստում ԼՂ-ի վերաբերյալ
Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ԱԳՆ ղեկավարները հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ 3 երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարություն են պատրաստում, սակայն, իհարկե, պետք է մտածել ոչ միայն հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի մասին, որոնք կարելի է ձեռնարկել՝ արնահեղությունը դադարեցնելու եւ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար»,-ասել է Լավրովը:
***
Ռուսաստանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հարցով շփումները Իրանի եւ Թուրքիայի հետ, Ռուսաստանում Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե խոսենք Ղարաբաղի մասին, ապա շփման մեջ ենք հայկական, ադրբեջանական, կողմերի, որպես հարեւաններ Թուրքիայի, Իրանի հետ»,- ասել է նա։
«Եթե խոսենք Ղարաբաղի մասին, ապա շփման մեջ ենք հայկական, ադրբեջանական, կողմերի, որպես հարեւաններ Թուրքիայի, Իրանի հետ»,- ասել է նա։