Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

06 հոկ 2020 14:42

Ստեփանակերտի բնակելի շրջանների դեմ կիրառվել է իսրայելական M095 DPICM կասետային զինամթերք. շտաբ

Ստեփանակերտի բնակելի շրջանների դեմ կիրառվել է իսրայելական արտադրության M095 DPICM կասետային զինամթերք։ Այս մասին հայտնում է  Արցախի տեղեկատվական շտաբը՝ վկայակոչելով Amnesty International-ին:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։


Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:


Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5500 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 250-ից ավելի զոհ եւ 200-ից ավելի վիրավոր։


Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր