«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

07 հոկ 2020 17:12

Երբ Ադրբեջանում բողոքի մեծ ալիք կբարձրանա.որքան չպետք է հարգես քո ժողովրդին, որ 11 օր թաքցնես, թե ինչ կորուստներ ունես

Ադրբեջանը բռնապետական երկիր է, եւ այս պայմաններում Ադրբեջանում բողոքի մեծ ալիքի համար մարդիկ պետք է գիտակցեն ձախողումների ամբողջական պատկերը, որ կրում են այս օրերին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ազգային փոքրամասնությունների՝ լեզգիների, թալիշների եւ մյուսների կողմից բողոքի հնարավոր ակցիաներին։

«Այս պահին ես տեսնում եմ որոշակի հրապարակումներ, բողոքներ, բայց որքանով դրանք կդառնան լայնամասշտաբ, կերեւա հետագայում, որովհետեւ պատերազմական այս թեժ փուլում տեսնում ենք, որ այդ հնարավորությունները դեռեւս չեն երեւում։ Բայց ես կարծում եմ, որ Ալիեւը միտումնավոր չի գնում անգամ հումանիտար հրադադարի՝ դիակները հետ վերցնելու համար՝ շատ լավ հասկանալով, թե ինչ է սպասում իրեն դրանից հետո։ Ես նման բան աշխարհում չեմ տեսել, թե որքան չպետք է հարգես քո ժողովրդին, որ 11 օր թաքցնես, թե ինչ կորուստներ ունես ու չհրապարակես որեւէ անուն»,-ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանում հասունացող դժգոհություններին, Տաթեւիկ Հայրապետյանն ասաց, որ հետեւում է ադրբեջանական կայքերին, հստակ տեսնում է բողոքի միտումներ.« «Տեսանյութեր են տարածվում, ինչպես են ադրբեջանցի մայրերը փորձում թույլ չտալ իրենց երեխաներին տանել բանակ եւ այլ նման դրվագային հրապարակումներ։ Բայց պետք է նաեւ նշեմ, որ նույնիսկ 016-ին նման բան չի եղել, որ ադրբեջանական ընդդիմությունը քարոզչությունից զատ ոչինչ չեն չհրապարակեն։ Նրանք հիմա սատարում են Ալիեւին։ Անգամ այն եվրոպացի գործիչները, որ ժամանակին աջակցում էին ադրբեջանցի ընդդիմադիրներին, պահանջում էին նրանց ազատ արձակել, հիմա իրենց միկրոբլոգներում գրում են, որ եթե մյուս անգամ Ադրբեջանի նախագահը նրանց դաժան ծեծի ենթարկի, այլեւս իրենց ոչ ոք օգնության չի գա, քանի որ  նրանք փաստացի աջակցում են քաղաքացիական բնակչության դեմ բռնապետի ագրեսիային»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր