Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

07 հոկ 2020 21:22

ԼՂ հարցով բանակցություններ տեղի կունենան հոկտեմբերի 8-ին Ժնևում և հոկտեմբերի 12-ին Մոսկվայում

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, Ժնևում հոկտեմբերի 8-ին բանակցություններ կվարեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ֆրանսիացի նախարարի խոսքով՝ բանակցություններ են նախատեսվում նաև հոկտեմբերի 12-ին Մոսկվայում: Նախարարը չի նշել, թե ինչ մակարդակով կանցկացվեն բանակցությունները:

«Մենք ներկա պահին արդյունքների չենք հասել: ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները շարունակվում են արդեն 11 օր: Դրանցից մեկը տեղի կունենա վաղը Ժնևում, մյուսը երկուշաբթի Մոսկվայում: Հուսով ենք, որ դա կբերի արդեն պատերազմող կողմերի միջև բանակցությունների մեկնարկի»,- ընդգծել է Լե Դրիանը: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 291 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր