Կարող են ուկրաինացի վարձկաններ ևս հայտնվել.նման առաջարկություններ շրջանառվում են
![](https://hraparak.am/uploads/images/image_750x_5cbea6f23b28a.jpg)
Միևնույն ժամանակ որոշ լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ 1500-2000 դոլար հոնորարի դիմաց որպես ադրբեջանական ուժերին օգնություն հակամարտության գոտի են պատրաստվում մեկնել ուկրաինացի կամավորներ:
Կիևից անկախ լրագրող Օլեգ Պավլենկոն հայտարարել է, որ իր աղբյուրներից երկուսը հերքել են այս տեղեկությունը, մինչդեռ երեքը նշել են, որ «լսել են նման բան»:
«Գումարի մասին չգիտեմ, բայց հարյուր տոկոսով հաստատ է, որ նման առաջարկություններ շրջանառվում են ուկրաինական «հակաահաբեկչական դաշինքի» վետերանների շրջանում: Համենայնդեպս, Լվովում ապրող ծանոթներիցս մի քանիսին արել են նման առաջարկություն: Ընդորում՝ նման առաջարկ է արել Լվովի Շևչենկովո շրջանի զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը»,- ծանոթներից մեկի խոսքերն է մեջբերում Պավլենկոն:
Հատկանշական է, որ ուկրաինացի քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը ПолитНавигатор-ի վելուծաբան Վալենտին Ֆիլիպովին տված հարցազրույցում ևս նշել է, որ իր ունեցած տեղեկություններով`Ուկրաինայից Ադրբեջան ուղարկելու համար խումբ է ձևավորվում:
«Կիևից ինձ հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այժմ աշխատանքներ են տարվում, և Ուկրաինայից Ադրբեջան ուղարկելու համար խումբ է ձևավորվում: Նման աշխատանք է տարվում: Տեսնենք՝ միայն խոսակցություններ կլինեն, թե ոչ: Տեսել ենք՝ մեր «ուռա-հայրենասերները» պատրաստ են կռվել Ռուսաստանի դեմ, սակայն ոչ թե ուղղակի կերպով, այլ մասնակցելով այլ լոկալ հակամարտությունների: Ուկրաինացի «հայրենասերները» կռվել են Չեչնիայում, ուստի՝ բացառված չէ, որ Ադրբեջանին կմիանան»,-ասել է Ցարյովը: