Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

08 հոկ 2020 14:06

Տեսանյութ. Սիրիայում Իմամը կոչ է անում ներկաներին միանալ և պատերազմ վարել Արցախի դեմ

«Զինուժ» մեդիան հրապարակել է Սիրիայում վարձկանների հավաքագրման մասին վկայող տեսանյութ: Նկարահանումն արվել է Աֆրինում: Տեսանյութում  Իմամը կոչ է անում ներկաներին միանալ և պատերազմ վարել Արցախի դեմ՝ Ադրբեջանի կողմից, այնպես, ինչպես պատերազմել են Սիրիայում և Լիբիայում:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր