Նոր արշավներ էլ կլինեն․Հայ առաքելական եկեղեցին միակ ուղղությունը չէ, որի դեմ Փաշինյանը պատերազմ է հայտարարել. «Հրապարակ»          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 3-ի համար       Ինչի՞ համար է պետբյուջեից տրամադրվել 300 միլիոն դրամ. «Փաստ»    

09 հոկ 2020 11:46

Նորից հրթիռակոծվեց Ստեփանակերտը.Ադրբեջանի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին:
Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր: Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան:


Այս մասին գրում է Արցախի տեղեկատվական շտաբը


Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:


Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր