Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

09 հոկ 2020 17:00

Պեսկովը՝ Պուտինի՝ մարդասիրական դադարի հայտարարության մասին.չափազանց լարված աշխատանք է տարվել Բաքվի և Երևանի իր գործընկերների հետ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը երկարատև աշխատանք է նախորդել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Երեկ օրվա երկրորդ կեսից մինչև ուշ երեկո Պուտինը չափազանց լարված աշխատանք է տարել Բաքվի և Երևանի իր գործընկերների հետ: Արդյունքում երեկ երեկոյան տարածվել է նախագահի հայտարարությունը, որում նա կողմերին կոչ է արել մարդասիրական դադարի՝ գերիների փոխանակման և զոհերի տեղափոխման համար կասեցնել կրակը։ Նախագահը նաև կողմերի արտգործնախարարներին Մոսկվա է հրավիրել»,- լրագրողներին հայտնել է Պեսկովը:

Հայտնի է, որ ՌԴ նախագահը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները: Համապատասխան հայտարարություն է տարածել Կրեմլը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հրադադարի նպատակը պետք է լինի գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը:

Բացի դա, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Ռուսաստան՝ Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդատվության:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր