Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հրադադար՝ գերիներին և զոհերի մարմինները փոխանակելու համար
![Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հրադադար՝ գերիներին և զոհերի մարմինները փոխանակելու համար Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հրադադար՝ գերիներին և զոհերի մարմինները փոխանակելու համար](https://mail.hayacq.com/uploads/posts/2020-10/medium/1602314282_moskva-hradadar.jpg)

Փոխանակումը տեղի է ունենալու Կարմիր Խաչի միջնորդությամբ և նրա չափորոշիչներին համապատասխան:
Այս մասին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից հետո լրագրողներին տեղեկացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։
Հրադադարի կոնկրետ պայմանները կհստակեցվեն լրացուցիչ: