Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

13 հոկ 2020 12:45

Մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն, եթե...Կոնգրեսը մեծացնում է ճնշումը Թրամփի վարչակազմի վրա

Թրամփի վարչակազմը մեծապես ճնշման է ենթարկվում ԱՄՆ օրենսդիրների կողմից՝ իր ազդեցությունը գործադրելու համար, որպեսզի դադարեցվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտերը: Այս մասին գրում է The National-ը։


Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը և Ներկայացուցիչների պալատի Հայաստան-Կովկաս հանձնախմբի համանախագահները հոկտեմբերի 1-ին բանաձև են ներկայացրել՝ «դատապարտելով Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և դատապարտելով Թուրքիայի միջամտությունը հակամարտությանը»:


50 դեմոկրատների և 6 հանրապետականների կողմից հովանավորվող բանաձևn «աջակցում է հրադադարի համաձայնագրին անհապաղ վերադարձին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով»:


Ադամ Շիֆն առաջարկել է ճանաչել Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաև որպես Արցախ, որպես անկախ պետություն:


«ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին և Թուրքիային հասկացնի, որ եթե նրանք շարունակեն մնալ այդ բռնության մեջ` փոխանակ ընդունելու հակամարտության խաղաղ կարգավորումը, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես անկախ ժողովուրդ և աշխատել միջազգային հանրության հետ` նույնն անելու համար», - ուրբաթ ասել է Ադամ Շիֆը:

Նշվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են հրադադարի մասին, որն ուժի մեջ է մտել շաբաթ օրը, բայց երկուսն էլ անմիջապես պնդում են, որ այն խախտվել է:

Հոկտեմբերի 1-ի օրինագիծը հաստատում է Մինսկի խմբի ջանքերին «ապահովելու Ադրբեջանի կողմից համաձայնագրի ապահովումը՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ հարձակողական ռազմական գործողությունները դադարեցնելու համար, ինչպես նաև շփման գծի երկայնքով անկախ երրորդ կողմի մոնիտորինգ ընդունելու մասին»։

Բանաձևի նախագիծն ընդգծում է նաև Լեռնային Ղարաբաղում կռվող Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկանների մասին և «Հայաստանի արտգործնախարարության պնդումը, որ Թուրքիան F-16 կործանիչներ է շահագործում տարածաշրջանում»:

Սենատի 12 դեմոկրատներից բաղկացած մի խումբ՝ փոքրամասնությունների ղեկավար Չակ Շումերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բոբ Մենենդեսի գլխավորությամբ, այս ամիս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակով էլ ավելի առաջ գնացին:

Նրանց նամակում Պետդեպարտամենտին կոչ է արվում անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող անվտանգության բոլոր օգնությունները և նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են անում «համոզել Թուրքիային՝ անհապաղ դուրս գալ հակամարտությունից»:

«ԱՄՆ-ը պետք է անհապաղ դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող անվտանգության բոլոր օժանդակությունները», - գրել են սենատորները:

2019-ին ԱՄՆ-ը 43 միլիոն ԱՄՆ դոլարի անվտանգության օգնություն է տրամադրել Բաքվին:
«Լիբիայից մինչև Սիրիա և Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիան հասկացրել է իր մտադրությունները. նա չի ձգտում լինել կառուցողական դերակատար համաշխարհային ասպարեզում», - ասվում է նամակում։

Հանգստյան օրերին առնվազն երեք դեմոկրատ կոնգրեսականներ մասնակցեցին ԱՄՆ-ում անցկացվող հայամետ բողոքի ցույցերին:

Թրամփի վարչակազմը հիմնականում լռել է հակամարտության վերաբերյալ, և որևէ նշան չկա, որ ներկայիս ճնշումը կփոխի իր դիրքորոշումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր