ԱՄՆ-ն կոպիտ, անհարգալից, անամոթ պահվածք է ցուցաբերում Անդրկովկասում և Մոլդովայում

«ԱՄՆ-ն կոպիտ, անհարգալից, անամոթ պահվածք է ցուցաբերում՝ չնայած բոլորին փորձում է սովորեցնել հարգել յուրաքանչյուր ժողովրդի՝ սեփական ճակատագիրն ընտրելու իրավունքը: Նա փորձում է այդ իրավունքը ձևավորել իր դեսպանատների միջոցով, ինչպես դա եղավ Կիևում երկու մայդանների ժամանակ: Բոլորը շատ լավ գիտեն, թե պաշտոնական կառավարական կառույցներում որտեղ և ինչ քանակությամբ ՀԴԲ-ի և ԿՀՎ-ի ներկայացուցիչներ կան»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա նշել է, որ Վաշինգտոնը միևնույն կերպ է վարվում թե՛ Մոլդովայում, թե՛ Անդրկովկասի երկրներում, որտեղ փորձում է առաջ տանել իր շահերը: Միևնույն ժամանակ, ռուս դիվանագետը համոզված է, որ Մոսկվան չպետք է նույն կերպ գործի: