Աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը          Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ       Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում    

28 հուն 2022 15:35

Հիմա ամերիկացիներն իսկական առևտուր են անում․Ի՞նչ են ՌԴ–ին առաջարկել ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ–ն

ՌԴ-ն ԱՄՆ-ին առաջարկել է «զրոյացնել» բոլոր վեճերը դիվանագիտական սեփականության և դիվանագիտական անձնակազմի թվաքանակի վերաբերյալ, այդ թեմայով հանդիպումը կկայանա մոտակա երկու շաբաթվա ընթացում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Sputnik, «Эхо Москвы», «Говорит Москва» և «Комсомольская правда» ռադիոկայաններին տված հարցազրույցում։
«Այդ մասին մենք խոսել ենք (ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի) Բլինկենի հետ Ժնևում, որ պետք է ինչ-որ կերպ կարգավորել այս իրավիճակը։ Մենք առաջարկում ենք զրոյացնել այն ամենը, ինչ եղել է` սկսած Նոբելյան մրցանակակիր (Բարաք) Օբամայի տհաճ և մանրախնդիր քայլից, չեղարկել այն ամենը, ինչը սկսվել է դրանից և հաջորդել դրան։ Դե, տեսնենք, մոտակա մեկ-երկու շաբաթում պետք է հերթական հանդիպումը լինի։ Հիմա ամերիկացիներն իսկական առևտուր են անում»,-հայտարարել է Լավրովը։


Նրա խոսքով ՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները վերջնագիր չեն, բայց Մոսկվան թույլ չի տա, որ արևմտյան երկրները խուսափեն ԵԱՀԿ-ի իրենց պարտավորություններից անվտանգության հարցերում։
«Թող ազնվորեն շարադրեն, թե ինչպես են մեկնաբանում այն, ինչի տակ ստորագրել է իրենց նախագահը»,– ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ԵԱՀԿ շրջանակներում բարձրագույն մակարդակով պարտավորություններ են ընդունվել այն մասին, որ ոչ ոք չի ամրապնդի իր անվտանգությունը ուրիշների անվտանգության հաշվին: «Ամերիկացիներն ասում են՝ դաշինքների ընտրության իրավունքը սրբազան է, մենք ասում ենք՝ այն պայմանով, որ այն չի խորացնում ցանկացած այլ երկրի անվտանգության հետ կապված իրավիճակը, և դուք, պարոնայք հրաշալիներ, դրա տակ ստորագրել եք»,– ընդգծել է Լավրովը։
Ըստ նրա` անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկների ՆԱՏՕ-ական պատասխանը խիստ գաղափարախոսական է ԱՄՆ-ի պատասխանի համեմատ։ «Վերջինս դրա ֆոնին գրեթե դիվանագիտական պարկեշտության նմուշ է»,– ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
«ՆԱՏՕ-ի պատասխանն այնքան գաղափարախոսականացված է, այնպես է տոգորված Հյուսիսատլանտյան դաշինքի բացառիկությամբ, դրա հատուկ առաքելության, հատուկ նախասահմանման մասին մտքով, որ ես պարզապես մի քիչ ամաչում եմ նրանց փոխարեն, ովքեր այդ տեքստերը գրել են»,-ասել է Լավրովը։


Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններում կառուցողական հատվածները փոխառված են հենց ռուսական առաջարկներից:
«Այդ ամենը (հակամարտությունների կանխումը և վստահության միջոցների ապաէսկալացումը. խմբ.) վերջին երկու-երեք տարվա ընթացքում մերժվել է։ Հիմա առաջարկվում է քննարկել այս ամենը։ Այսինքն՝ այն կառուցողականը, որ կա այդ առաջարկներում, ըստ էության, փոխառվել է վերջին ժամանակների ռուսական նախաձեռնություններից։ Դե, կարծում եմ, դա էլ է ինչ-որ բան, ռուսերեն ասած»,-նշել է նախարարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր