Արդեն չեն խորշում նույնիսկ բացահայտ հորինվածքներ վերագրել Հայոց Հայրապետին. Արթուր սարկավագ Գևորգյան          Տեսանյութ․Լինելու է թույլ և ուժեղ խաղաղություն, թույլը՝ Փաշինյանի խաղաղությունն է, համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է       Հունիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 հոկ 2020 20:10

Գնում եմ մեր սահմանները անառիկ պահող տղաների մոտ. Տավուշի թեմի առաջնորդը մեկնում է Արցախ

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մեկնում է Արցախ` կանգնելու հայ զինվորների կողքին․

-Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մեկնում եմ մեր սահմանները անառիկ պահող մեր քաջարի տղաների մոտ` կվերադառնամ, երբ խաղաղության մասին լուրը լսեմ. Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան :
 
-Մեկնում եմ մեր սահմանները անառիկ պահող մեր քաջարի տղաների մոտ, ովքեր հաստատում եւ վերահաստատում են մեր արժանապատիվ կյանքի, գոյության իրավունքը այս աշխարհում: Ես աղոթում եմ, որ մեր հերոս տղաների բազուկը երբեք ու երբեք չդողա, որպեսզի անընդհատ կարողանան ոչնչացնել չարիքը եւ չարի ուժերը: Ինչպես որ պատվիրում է մեզ Տերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր