Հունիսի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է    

17 հոկ 2020 22:33

Արցախը պատրաստ է փոխադարձ հիմունքներով պահպանել մարդասիրական զինադադարի

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մարդասիրական հրադադարի պայմանները փոխադարձ հիմունքներով պահպանելու պատրաստակամության վերաբերյալ։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։

«Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական զինադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն» ասվում է հայտարարության մեջ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր