Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել առվի մեջ          Ի՞նչ է կանխատեսել բուլղարացի պայծառատես Վանգան 2026 թվականի համար       «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել    

19 հոկ 2020 13:15

Ահաբեկիչների նոր խումբ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի. «ՌԻԱ-նովոստի»

Սիրիայից ավելի քան հազար գրոհայիններ հոկտեմբերի 16-ին Թուրքիայի միջոցով ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Այդ մասին «ՌԻԱ-նովոստի»-ին տեղեկացրել է աղբյուրը, որի տեղեկություններով՝ ևս հազար գրոհային պատրաստվում է Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու իր հերթին:


«Նախորդ ուրբաթ ավելի քան հազար գրոհային ուղարկվել է կռվելու Լեռնային Ղարաբաղում, պատրաստվում է ևս մեկ խմբի տեղափոխում առաջիկա օրերին»,- ասել է գործակալության զրուցակիցը:


Ավելի վաղ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը «ՌԻԱ-նովոստի»-ին ասել էր, որ գրոհայինները Սիրիայից տեղափոխվում են, և Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր