«3+3»-ը թուրքական պրոյեկտ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով.Հայաստանը որևէ լծակ չունի՝ ազդելու          Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ       Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա. ՌԴ գլխավոր շտաբի պետ    

20 հոկ 2020 13:49

Պարարտ հող են ստեղծում լրացուցիչ վայրագությունների և դաժանությունների համար. Արման Թաթոյան

Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին հետևելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեք կարևոր փաստ է առանձնացրել, որոնց ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։ Տեղեկությունը հայտնեց Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ելույթ ունենալով ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում։

Նրա խոսքով՝ առաջին փաստն այն է, որ Արցախի դեմ օգտագործվում են զինված ահաբեկիչներ, երկրորդը՝ նրանք կատարում են դաժանություններ և պատերազմական հանցագործություններ և երրորդն այն է, որ հենց իրենք են տեսանյութերում նշում են, որ այդ գործողությունները շարունակելու են այլ երկրներում ևս։
«Սրանք կարևորագույն նշանակություն ունեցող հանգամանքներ են, որ պետք է հաշվի առնել»,- նշեց Թաթոյանը՝ հավելելով, որ մեծ ուշադրություն է դարձվում նաև ատելության խոսքի այն մեծ ծավալին, որ առաջին օրվանից սկսած ուղեկցում է ամբողջ գործընթացը։

Թաթոյանը շեշտում է՝ Ադրբեջանում միշտ էլ եղել է պետական բարձր մակարդակի աջակցություն վայելող հայատյացություն։ Նրա դիտարկմամբ՝ այս զինված հարձակման ընթացքում ադրբեջանական և թուրքական աղբյուրներից տարածվող ատելության այդ խոսքն ավելի կազմակերպված է։

«Սոցիալական ցանցերի այն էջերը, խմբերը, օգտատերերը, որ կան, դրանք ավելի ինստիտուցիոնալ բնույթ են կրում՝ այդ թվում բռնության տեսանյութեր տարածելով, նաև թիրախավորելով երեխաներին, տարեցներին և այլն։ Ակնհայտ է, որ այս հսկայական ատելության դաշտում նրանք պարարտ հող են ստեղծում լրացուցիչ վայրագությունների և դաժանությունների համար»,- նշեց Թաթոյանը։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է՝ նշված բոլոր գործոնները պետք է դիտարկվեն որպես մեկ միասնական շղթայի մասեր։ Վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է էթնիկ զտման և ահաբեկչական մեթոդներ խրախուսող քաղաքականության մասին Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ։

Թաթոյանի խոսքով՝ ապատեղեկատվության մեծ ծավալ է տարածվում նաև Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի մակարդակով։ Որպես օրինակ նշում է՝ իր հետ կապ են հաստատել աշխարհի տարբեր երկրների օմբուդսմաններն ու իրենց մտահոգությունն են հայտնել խաղաղ բնակիչների շրջանում զոհերի և վիրավորների հետ կապված և նշել, որ աջակցում են Հայաստանում և Արցախում իրականացվող ջանքերին՝ պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը։
«Ըստ երևույթին նրանցից մի քանիսը դիմել է նաև Ադրբեջանի օմբուդսմանին՝ դարձյալ գործընկերային կարգով։ Ինչ է արել նա՝ վերցրել է այդ ամբողջը, հրապարակել իր կայքում՝ նշելով, որ այսինչ օմբուդսմաններն աջակցում են Ադրբեջանին Հայաստանի դեմ օկուպացիոն քաղաքականության չգիտեմ թե ինչ հարցերում»,- տեղեկացրեց Թաթոյանը՝ հավելելով, թե նույնիսկ զեկույցներում տեղադրում են միայն «Զինուժ մեդիա»-ի լրագրողների նկարներն ու մեկնաբանում, թե Հայաստանը զինում է լրագրողներին, ուղարկում է սահման, իսկ երբ վիրավորում են ստանում, ասում է, թե քաղաքացիական լրագրողներ են։

Թաթոյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ «Զինուժի» լրագրողները լրիվ այլ կարգավիճակ ունեն և տարբերվում են սովորական, քաղաքացիական լրագրողներից։ Ադրբեջանում դա լավ գիտեն, սակայն ինֆորմացիան խեղաթյուրելու առիթը բաց չեն թողնում։
Հայաստանի ՄԻՊ-ն ընդգծում է՝ ակտիվ աշխատում են թույլ չտալու համար հակառակորդին նենգափոխել փաստերը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր