Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ          Ռուբեն Վարդանյանի գործով «դատական նիստը» հետաձգվել է       Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում․ հրդեհ է բռնկվել «Jeep Compass» ավտոմեքենայում    

20 հոկ 2020 14:06

Ալիեւը սրբապիղծ պատերազմ է մղում ԼՂ-ում հայերի դեմ.ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար

Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Եվա Քայլին Եվրամիություն հայց է ներկայացրել դիվանագիտական անձնագրեր ունեցող ադրբեջանցիների համար վիզային սահմանափակումներ մտցնելու մասին, հաղորդում է Greek City Times-ը:


Պատգամավորը կոչ է արել նաեւ գնահատել ԵՄ անվտանգությունն ու հակամարտության գոտուց ԵՄ անօրինական ներգաղթյալների հոսքի մեծացման տեսանելի հնարավորությունը՝ Արցախ Ադրբեջանի ներխուժման փորձից հետո:


Նա հանձնաժողովից պահանջել է Եվրախորհրդարանին տրամադրել լրիվ զեկույց եւ տեղեկատվություն:


Եվա Քայլին նաեւ կոչ է արել աջակցել Հայաստանին, երկխոսություն սկսել ՀՀ քաղաքացիների համար վիզաների չեղարկման մասին այն ժամանակ, երբ երկիրը գտնվում է Թուրքիայի աջակցությամբ ռազմական հարձակման սպառնալիքի ներքո:


«Պարոն Ալիեւը սրբապիղծ պատերազմ է մղում ԼՂ-ում հայերի դեմ՝ խախտելով 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրն ու անտեսելով միջազգային հանրության երկխոսության կոչերը»,-նշել է նա:   


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր