«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

21 հոկ 2020 15:44

Ադրբեջանական բանակն արագորեն կազմաքանդվում է.Թալիշ ու լեզգին զինվորները լքում են ադրբեջանական բանակը․ TolishMedia

Ադրբեջանական բանակն արագորեն կազմաքանդվում է։ TolishMedia-ն, վկայակոչելով fmgnews.info-ն, հաղորդում է, որ խնդիրը ոչ միայն ղարաբաղյան բանակի հզոր պաշտպանության մեջ է, այլև թալիշների, լեզգինների ու այլ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների, որոնց Բաքվի բռնապետն ուղարկում է առաջնագիծ՝ձգտելով ավելացնել բնիկ ժողովուրդների շրջանում զոհերի թիվը։ Սակայն, ըստ աղբյուրի, բռնապետի, նրա ռեժիմի ու Ադրբեջանի համար ինքնիշխան ժողովուրդները չեն ուզում մեռնել, ինչի արդյունքում թալիշ ու լեզգին զինվորների  շրջանում ավելացել են դասալքության դեպքերը հենց առաջնագծից:

Օրինակ՝ Գիզիլաբադ գյուղի թալիշ զորակոչիկնրը սկզբում հրաժարվել են գնալ կռիվ, ուր նրանց ուղարկել են ադրբեջանցի սպաները, հետո էլ խմբերով լքել են գյուղն ու փախնել հայրենի Լերիկ գյուղ։ Նմանատիպ իրավիճակներ են գրանցվել նաև լեզգինների պարագայում։ Առաջնագծից փախուստը Ադրբեջանի բնիկ ժողովուրդների զինվորների սովորական պահվածք է և այն ոչ միայն հադիսանում է ադրբեջանական զինվորական  հրամատարության համար ռազմական գործողությունների իրականացման լուրջ խոչընդոտ, այլև այն նաև սոցիալական լուրջ լարվածության նախադրյալներ է ստեղծում և, որպես արդյունք, նաև Ադրբեջանի Հանրապետության գոյության համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր