Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

22 հոկ 2020 12:00

Կարող եք կանխել հենց դուք, հայեր՝ խնդրում եմ,փրկեք երեխային

«Ռոսիա սեգոդնյա» և RT միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դիմել է ունևոր հայերին և խնդրել, որ օգնեն 7 տարեկան Էմիլի Մանուկյանին, որի մոտ չարորակ ուռուցք է հայտնաբերվել:

«Ես գիտեմ, որ շատերի, եթե ոչ բոլորի մտքերն ու սրտերն այժմ ռազմաճակատում են, որտեղ ամեն օր մարդիկ են զոհվում, և այդ մահերը դուք ի զորու չեք կանխել։ Ես գիտեմ ձեր էթնիկ համերաշխության ու փորձանքի մեջ հայտնված հայրենակցին օգնության հասնելու մասին։ Ահա կյանքի կամ մահվան մի պատմություն, որը կարող եք կանխել հենց դուք»,-գրել է Սիմոնյանն իր Telegram-ալիքում։
Նա հավելել է, որ ինքն արդեն միլիոն ռուբլի է փոխանցել երեխային օգնելու համար:

«Որպեսզի ավելորդ հարցեր չլինեն` ես փող եմ ուղարկում ոչ միայն հայ երեխաներին և ընդհանրապես նրանց տոհմածառերն ուսումնասիրելու սովորություն չունեմ։ Բայց քանի որ ինձ ակնհայտ պատճառներով շատ հայեր են կարդում, այդ պատճառով չեմ կարող նրանց չդիմել», - պարզաբանել է Սիմոնյանը։

Նշենք, որ Էմիլին հիվանդացել է մեկ տարի առաջ։ Նրա մոտ ախտորոշվել է ձախ մակերիկամի նեյրոբլաստոմա։ Տասը ամսվա ընթացքում նա քիմիաթերապիայի կուրս է անցել, ուռուցքը հեռացրել են, ոսկրածուծի փոխպատվաստում արել: Վերջին վիրահատությունը կատարվել է օգոստոսին, և հիմա աղջիկը վերականգնվում է։ Բժիշկների կոնսիլիումը խորհուրդ է տալիս իմունոթերապիա անցնել «Դինուտոքսիմաբ բետա» դեղամիջոցով։ Դեղը գրանցված չէ Ռուսաստանում, շատ թանկ է, բայց Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ընդունում է դրա արդյունավետությունը: Անհրաժեշտ է հինգ կուրս, յուրաքանչյուրի համար` հինգ ամպուլա, իսկ մեկ ամպուլան արժե ավելի քան 1 մլն ռուբլի։ Գումարի մի մասը հավաքվել է, սակայն միջոցները դեռ բավարար չեն։

Էմիլիի ընտանիքն ավելի քան 20 տարի ապրում է Ռուսաստանում, նրանք ՌԴ քաղաքացիներ են, աղջկա հայրը փականագործ է, մայրը` մանկապարտեզի նախկին աշխատակից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր