«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

22 հոկ 2020 13:21

ՌԴ-ն ռազմական ու պաշտպանական ոլորտների մեր հիմնական գործընկերներից է․ Իրան

ՌԴ-ն ռազմական ու պաշտպանական ոլորտների մեր հիմնական գործընկերներից է․ ԻրանԻրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանին ռազմական ու պաշտպանական ոլորտների իր հիմնական գործընկերներից մեկն է համարում, ուստի՝ Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած զենքի արգելքի չեղարկումից հետո երկու երկրները կարող են զարգացնել իրենց համագործակցության շրջանակները, գրում է en.irna.ir կայքը։

«Ռազմական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Թեհրանի և Մոսկվայի միջև բանակցությունները շարունակվում են։ Երկու երկրների իշխանությունների միջև մշակվում են գործընկերային ծրագրեր, որոնք վերաբերում են նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներին»,- նշել է խոսնակը:

Ղաթիբզադեն հավելել է, որ «բարեկամական երկրներից» զենքի ցանկացած ձեռքբերում կախված կլինի Իրանի հիմնական կարիքներից և ընդգծել է, որ Թեհրանն իր պաշտպանության համար ցանկացած զենք և անհրաժեշտ սարքավորում կարող է ստանալ «ցանկացած աղբյուրից»՝ առանց իրավական սահմանափակումների։
***
Նախորդ շաբաթ Samah նավթային տանկերը Իրանի դրոշի ներքո Սուեզի ջրանցով մտել է Միջերկրական ծով: Մի քանի ծովային մղոն անցնելուց հետո նավը դադարել է հաղորդել իր գտնվելու վայրի և նշանակետի մասին:

Փաստերը վկայում են այն մասին, որ նավն ուղևորվել է Սիրիա՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի 2 նավերի ուղեկցությամբ, ինչի մասին գրում է ծովային թեմատիկայով մասնագիտացված USNI News-ը:

Աղբյուրը նկատում է, որ իրանական ծովային բեռնափոխադրումների պաշտպանության հարցում Ռուսաստանի դերը կարող է փոխել Արևելյան Միջերկրականի դինամիկան:

Նախկինում իսլամական հանրապետության նավերը, որոնք ուղևորվում էին Սիրիա, որսում էր Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ-ն: Մինչդեռ Ռուսաստանի ՌԾՆ-ի ուղեկցումը կարելի է դիտարկել որպես նախազգուշացնող քայլ, որը բարձրացնում է բրիտանական կամ արևմտյան ցանկացած այլ նավատորմի միջամտության քաղաքական և ռազմական ռիսկերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր