Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»          Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել    

22 հոկ 2020 14:22

Տեսանյութ.Պեգովը հիացած է.Արցախցի կանայք կարող են իրենց օրինակով ցանկացած տղամարդու խիզախության դաս տալ

Ռուս անկախ լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ, զինվորական թղթակից Սեմյոն Պեգովը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման առաջին օրերից եղել է Արցախում և առաջնագծից լուսաբանել պատերազմական իրադարձությունները, վերադարձել է Ռուսաստան և մասնակցել «Բաց եթեր» հաղորդմանը:

Լրագրողների այն հարցին, երբ տարհանել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությանը, արդյոք ցանկություն չի առաջացել նույնպես հեռանալ քաղաքից, Պեգովը պատասխանել է.«Քաղաքն իսկապես ամենավտանգավոր վայրն էր այդ ժամանակ և որքան հեռանում էիր Ստեփանակերտից և մոտենում առաջնագծին, այնքան ավելի անվտանգ էր դառնում: Դա բացատրվում է նրանով, որ ռազմաճակատում կա հատուկ տեխնիկա, զինամթերք, իսկ քաղաքում երբեք չգիտես՝ որ մասում կհարվածեն: Երբ քայլում ես քաղաքում, կարծես մարդ չլինի, սակայն երբ մտնում ես որևէ բակ ավերածությունները նկարահանելու, պարզվում է նկուղներում բավականին շատ մարդ կա: Եվ տարեց կանայք, և երիտասարդ աղջիկներ, որոնք չեն հեռանում, քանի որ նրանց ամուսինները, եղբայրները և որդինները գտնվում են առաջնագծում, և նրանք պարզապես հրաժարվում են տարհանվել»,- պատմել է Պեգովը:

Նրա խոսքով, արցախցի կանայք այնքան մարտական են, որ կարող են ցանկացած տղամարդու իրենց օրինակով խիզախության դաս տալ:

Անդրադառնալով Հադրութի մարտերին՝ լրագրողը նշել է, որ այնտեղ մասնակցում էին Արցախի՝ լավ պատրաստված հատուկջոկատայինները, ինչպես նաև տեղի բնակիչները, և, ըստ Պեգովի, վերջիններիս ներուժը չափազանց կարևոր է, քանի որ իրենցից լավ այդ լեռները ոչ ոք չգիտի:

Ազգությամբ հայ լրագրող և հրապարակախոս, «News Media» ընկերության խմբագրային տնօրեն Արամ Գաբրելյանովը, որը նույնպես հաղորդման հյուրերից էր, իր և Պեգովի հասցեին Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքներին բավականին հանգիստ է վերաբերվում:

Նրա կարծիքով՝ ցանկացած ռուս լրագրող, որն աշխատում է պատերազմական գոտում, սովորում է նման կոչերին և սպառնալիքներին:

Նա նաև նշել է, որ պատերազմից 2 օր առաջ Պեգովի արած հայտարարությունն առ այն, որ ԼՂ-ում Սիրիայից ահաբեկիչներ են տեղակայում, ինքն անձամբ չի հավատացել: Նույնիսկ երբ Արևմուտքում, Ֆրանսիայում և Ռուսաստանում հայտարարել են այդ մասին, Գաբրելյանովի մոտ կասկածներ են առաջացել, սակայն երբ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, միայն այդ ժամանակ է սկսել հավատալ իր նախկին աշակերտ Պեգովին:

Ռազմական լրագրողը նշել է նաև, որ իր հետ կապ են հաստատել ադրբեջանական սփյուռքից և հարցրել՝ ինչու չի մեկնում նաև հակամարտությունն Ադրբեջանի կողմից լուսաբանելու, ինչին Պեգովը պատասխանել է, որ անձամբ չի կարող մեկնել, սակայն կարող է ուղարկել մեկ այլ լրագրողի, եթե ադրբեջանական կողմը խոստանա ապահովել առաջնագծի նման հասանելիություն, որը տրված է իրեն Արցախի կողմից: Սակայն նրա հետ այդպես էլ չեն կապնվել:

«Ես կարող էին ռեպորտաժներ դնել առաջնագծից Ադրբեջանի կողմից, եթե իմ լրագրողին թույլ տային գնալ առաջնագիծ, սակայն, հավանաբար, դա նրանց համար պարզապես անհնար է: Ես չեմ տեսնում այնտեղից հաղորդումներ հենց առաջնագծից, բացի մեկ կամ երկու թուրքական ալիքներից»,- պատմել է Պեգովը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր