Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

22 հոկ 2020 15:03

Գոտեպնդվե'ք, ոչ մի լաց, ոչ մի արցունք,սեղմեք բռունցքներ, ուժեղին են լսում, ուժեղինն է ամեն ինչ.ֆեյսբուքյան վերջին կոչը

Արցախի հյուսիսարևելյան հատվածի պաշտպանության ժամանակ հոկտեմբերի 19–ին զոհվել է «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ–մանկավարժ Սևակ Մնացականյանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Սևակի հարազատները։ Սևակը կամավոր ռազմաճակատ էր մեկնել պատերազմի հենց սկզբից՝ իր ֆեյսբուքյան էջում կոչ անելով հայրենակիցներին՝ գոտեպնդվել և պայքարել ազգի գոյության համար։

«Գոտեպնդվե'ք, ոչ մի լաց, ոչ մի արցունք, մենք կենաց մահու կռվի ենք, ոչ մեկի չի հուզում մեր ազգի արցունքները, սեղմեք բռունցքներն ու գործեք, ուժեղին են լսում, ուժեղինն է ամեն ինչ։ Մեր ազգի նվիրյալ տղաները գնում են մարտի, հիշեք նրանց։ Եվրոպան կոչ կանի, Ռուսաստանը, Ամերիկան կփորձի կանգնեցնել պատերազմը, բայց մեր ազգի գոյության համար կյանքեր կտան ազգի նվիրյալ զավակները։ Այս պատերազմում ՊԻՏԻ ազատագրվեն այլ տարածքներ ու վերջակետը դրվի այս 30 ամյա թյուրիմացություն` խաղաղ պատերազմին։ Խոնարհումս Ձեզ առյուծածին մայրեր»,-գրել էր նա։

Սևակը Կոտայքի մարզի Քաղսի համայնքից էր, հայտնի է իր մարզական հաջողություններով և հայրենանվեր գործունեությամբ։ Հիմնելով «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիան, Սևակը նպատակ ուներ զարգացնելու ազգային մարտարվեստը, վերականգնելու ազգային մարտարվեստի մոռացված հնարքներն ու շարժումները ու այն սերնդեսերունդ փոխանցել։

Սևակը հավատում էր, որ ազգային մարտարվեստի կայացումը մեր հասարակության ֆիզիկական դաստիարակման ու զարգացման հիմնաքարն է, առանց որի հնարավոր չէ ունենալ հասարակության՝ երիտասարդների ու պատանիների ֆիզիկական պատրաստության պահանջները բավարարող համակարգ։

Ամիսներ առաջ NEWS.am–ին տված հարցազրույցում Մնացականյանը շեշտել էր՝ կրթությունը ազգային անվտանգության խնդիր է և կրթության ռազմավարության հիմքում պետք է լինի ազգայինը պահելու և զարգացնելու մղումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր