Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է հայ ազգի նկատմամբ գործած դաժան հանցագործություններից

ՌԴ նախագահն ասել է, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում։ Նա նաև նշել է, որ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարություններն իրեն հետաքրքիր չեն. «Ռուսական շահերն այնտեղ հուսալիորեն պաշտպանված են»,-նշել է Պուտինը։
...
Վլադիմիր Պուտինը նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սկզբում ունեցել է էթնիկական առճակատումների բնույթ և սկսվել է հայ ազգի նկատմամբ գործած հանցագործություններից: Փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այս հակամարտությունը չի սկսվել որպես զուտ միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվել է էթնիկական առճակատումներից: Ցավոք, դա փաստ է, երբ Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում իրագործվեցին դաժան հանցագործություններ հայ ազգի նկատմամբ: Հենց սա ամբողջությամբ մենք պետք է հաշվի առնենք»,- ասել է Վլադիմիր Պուտինը: