Երևանում բшխվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն, կա վիրшվոր          ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն       ՌԴ-ն դադարեցնում է ռազմական պայմանագրերը 11 եվրոպական երկրների հետ    

22 հոկ 2020 22:09

Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի. Փաշինյան

Խաղաղապահների մուտքը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան ընդունելի է հայկական կողմի համար, և նրանք կարող են լինել ռուս խաղաղապահները: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ համար ընդունելի է խաղաղապահների մուքտը: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնում Հայաստանի պատկերացումների հետ: Եթե խոսենք փոխզիջումների մասին, որպես փոխզիջումային տարբերակ կարող է ընդունվել ռուս խաղաղապահներ ներկայությունը: ՌԴ-ն լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի այլ երկրների կարծիքների հետ, որպեսզի խաղաղապահական ուժերը կայունացնեն իրավիճակը, ոչ թե հակառակը»,- ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 22-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր