Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

23 հոկ 2020 17:45

Թուրքիան հաշվի չի առնի Ս-400-ի հարցում ԱՄՆ դիրքորոշումը¯մենք նրանց չենք հարցնելու.Էրդողան

Թուրքիան մտադիր է շարունակել փորձարկել Ռուսաստանից ձեռք բերած Ս-400 զենիթահրթիռային համակարգերը եւ հաշվի չի առնի այդ հարցում ԱՄՆ դիրքորոշումը։ Այս մասին ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ս-400-ի փորձարկումների մասին տեղեկությունը ճիշտ է։ ԱՄՆ մոտեցումը մեզ չի վերաբերում, մենք նրանց չենք հարցնելու։ Հունաստանն ունի Ս-300, ԱՄՆ-ն այս թեմայով Հունաստանին հարցնո՞ւմ է արդյոք։ Ո՛չ։ Ս-400-ի փորձարկումները շարունակվելու են, եւ մենք վստահաբար կգնանք մեր ճանապարհով»,- շեշտել է Էրդողանը։

Թուրքիան հոկտեմբերի 16-ին երկրի հյուսիսում Սեւ ծովի ափին Սինոպ քաղաքից ոչ հեռու անցկացրել է Ս-400 ԶՀՀ-ի փորձարկումներ։ Դրանից հետո Վաշինգտոնը հույս է հայտնել, որ Անկարան ռուսական համակարգերը չի մտցնի սպառազինության մեջ։ Հակառակ դեպքում, ինչպես հավելել են ԱՄՆ Պետքարտուղարությունից, նրան անվտանգության ոլորտում լուրջ հետեւանքներ կսպասեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր