Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

24 հոկ 2020 12:15

Ադրբեջվանի՝ գերիների ու դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունք, գլխատման դեպքերը ցուցադրող նկարները կեղծ չեն

Ադրբեջանական կայքերում վերջին օրերին տարածվող լուսանկարներն ու տեսանյութերը հիմնականում կեղծ չեն, դրանցում ներկայացված են իրական տվյալներ։ Տեղեկությունն այսօր Արցախում հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը` վկայակոչելով ՄԻՊ գրասենյակի կատարած վերլուծությունները։

«Այդ տեսանյութերում ու լուսանկարներում տարբեր տեսակի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում` գերիների ու դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, գլխատման դեպքեր, նաև ռազմագերիներին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու դեպքեր»,– ասաց Բեգլարյանը։
Նա նաև անդրադարձավ նախօրեին հրապարակված հայ ռազմագերիների մասին տեսանյութերին ու նշեց, որ դրանցից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը հայ ռազմագերիների հանդեպ կիրառում է ֆիզիկական ու հոգեբանական ճնշումներ` նրանց ադրբեջանական քարոզչության թեզերը ներկայացնելու համատեքստում։
«Դա միանշանակ անընդունելի է և խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի Ժնևյան կոնվենցիաները։ Այս տեսանկյունից կարևոր է, որ միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն դարձնի այս դեպքերի վրա, որպեսզի կանխարգելի հետագա խախտումներն ու երաշխավորի հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում ու դիակների նկատմամբ բացառեն անմարդկային վերաբերմունքի ու օտնձգության դեպքերը»,– ասաց Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ–ն արձանագրեց, որ Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները ավելորդ խնդիրներից խուսափելու համար։

«Որովհետև ունի բազմաթիվ զոհեր ու չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին, որովհետև վախենում է, որ դա կարող է մեծ ռեզոնանս առաջացնել ադրբեջանական հասարակության մեջ»,– ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր