Արմավիրի մարզում թեյնիկի եռացած ջուրը լցվել է 2-ամյա երեխայի վրա, նրա վիճակը ծանր է          Զովունի-Եղվարդ ճանապարհին բшխվել են «Honda»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վիրшվորների մեջ կան երեխաներ       Ձյուն, բուք, մերկասառույց, ՀՀ տարածքում կան բազմաթիվ փակ ավտոճանապարհներ    

27 հոկ 2020 10:00

Տեսանյութ.Ջալալ Հարությունյանը վիրավոր է. ԱՀ նախագահը նրան փոխարինող է նշանակել

Տեսանյութ.Ջալալ Հարությունյանը վիրավոր է. ԱՀ նախագահը նրան փոխարինող է նշանակելԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ԱՀ նախագահը։


«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա: Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության»,–գրել է Հարությունյանը:


Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը։ Նրան շնորհվել է նաև գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:


ԱՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր