Ուկրաինայից վարձու փորձագետներ և «բլոգերներ» են պատրաստվում տեղափոխել Ադրբեջան՝ զրպարտելու Հայաստանին

Տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները փորձում են տեղեկատվական հոսքերում իրենց օգտին հրապարակումներ անելու համար հատկապես բլոգերներ վարձել այլ երկրներում: Մասնավորաբար, օրերս eadaily.com-ը գրել էր, որ նման փորձեր արվում են Ուկրաինայում:
Ըստ լրատվամիջոցի, մեդիա փորձագետ Լարիսա Դրոզդովան «NewsOne» հեռուստաալիքի եթերում մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը հավաքագրում տեղեկատվական բանակ: «Ուկրաինայից արդեն փորձագետներ են պատրաստվում, որ տեղափոխեն Ադրբեջան, որպեսզի լուսաբանեն իրադարձությունները Ադրբեջանի կողմից եւ զրպարտեն Հայաստանին», - ասել է մեդիա փորձագետը, ով նաեւ նշել է, որ Ալիեւի աշխատակազմը 5000-ական դոլար է խոստանում ամեն մի «փորձագետի»:
Նշվում են նաեւ մի քանի անուններ, որոնց դժվար է որեւէ բանի փորձագետ անվանել. նրանց խնդիրն է վարկաբեկել Հայաստանն ու Արցախը: Մեդիա փորձագետների կարծիքով, այսպիսի բացահայտումները շատ կարեւոր են, որպեսզի առաջին հերթին դյուրահավատ ընթերցողը չընկալի «խոսող գլուխներ»-ին որպես փորձագետներ եւ չապակողմնորոշվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում